Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումների ընդունում:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու մասին դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. նոյեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 25-ը` աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-17:00-ն:

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքում (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 10) 563-129: