ԸԸՀ-ի անդամակցության 600-ից ավելի դիմում է ստացվել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիներից 600-ից ավելի դիմում է ստացել:

ԿԸՀ-ն սահմանված կարգով և ժամկետներում կամփոփի դիմումները և կներկայացնի հանրությանը: Դիմումների ընդունման ժամկետը նոյեմբերի 8-ից նոյեմբերի 25-ն էր: