Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8–րդ մասի 2–րդ պարբերությամբ, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված կարգով համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.

Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ:

Նշված համայնքում քվեարկությունը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 25-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 11-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը, ժամը՝ 18:00-ն:

Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 5-ը:

Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական հանձնաժողով