Այսօր գումարվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն բաց քվեարկությամբ հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրել Նունե Հովհաննիսյանին և հանձնաժողովի քարտուղար է ընտրել Արմեն Սմբատյանին: