Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ (IFES) սկսել է ԿԸՀ ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը: Առաջիկա օրերի ընթացքում ԿԸՀ անդամներն ու ստորաբաժանումների ղեկավարները վերանայելու են ընտրական վարչարարության ուժեղ և թույլ կողմերը  և մշակելու են՝ ընտրական գործընթացի ամբողջականությունը խթանող ռազմավարություն: 

Սույն նախաձեռնությունը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ), որպես ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից իրականացվող՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» (ԸԳՔՀԱՀ) ծրագրի մաս: