Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնած «Ժողովրդավարության ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում հանդիպել է Հայաստանի տարբեր մարզերի դպրոցահասակների հետ:

ԿԸՀ նախագահն անդրադարձել է ընտրությունների և հանրաքվեների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող գործընթացներին, ներկայացրել է ՀՀ ընտրական համակարգը և պատասխանել աշակերտների հարցերին: Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացել են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի հնարավորություններին: