Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը և միջազգային, տեղական դիտորդների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ուսումնասիրող աշխատանքային խումբը 2013թ. դեկտեմբերի 5-ից 7-ը կազմակերպել են ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների հասարակական քննարկումներ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը և միջազգային, տեղական դիտորդների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ուսումնասիրող աշխատանքային խումբը 2013թ. դեկտեմբերի 5-ից 7-ը կազմակերպել են ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների հասարակական քննարկումներ` քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Հանրային քննարկումներն անց են կացվել «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում` ԵՄ ֆինանսավորմամբ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք հիմնահարցեր, որոնք վերաբերել են ընտրողների գրանցմանը, ընտրացուցակների կազմմանը և հրապարակմանը, նախընտրական քարոզչությանը և քարոզչության ֆինանսավորմանը, լրատվամիջոցների կողմից ընտրական գործընթացների լուսաբանմանը, ընտրական վեճերի քննությանն ու լուծմանը, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելությունների իրականացմանը: Քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները ներկայացրել են ընտրական օրենսդրության ու ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները: