ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելության պատվիրակության հետ: Կարևորելով դիտորդական առաքելությունների անգնահատելի դերն ու նշանակությունն ընտրությունների ընթացքում` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահը հատկապես կարևորել է ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված մասնագիտական դասընթացները, հանրային իրազեկման և հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Կարին Ուոլդսետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է գալիք ընտրություններում առաքելության նպատակները: