Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) և ԿԸՀ աշխատակազմին են ներկայացվել «Ագաթ» ՀԿ-ի կողմից իրականացրած ընտրական տեղամասերի մատչելիության գնահատման արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է «Մատչելիություն և քաղաքական ներառում» ծրագրի շրջանակներում ԱՅ ԷՖ Ի ԷՍ (IFES) հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ։ Հայաստանի ամբողջ տարածքում իրականացված թվով 1987 ընտրական տեղամասերի մատչելության մշտադիտարկման արդյունքները լուրջ ներդրում կլինեն Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական մասնակցության, դրա խթանմանն ուղղված առաջարկությունների մշակման համար:

ՀՀ տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատման զեկույցը